Թուրքիան նավթի պաշարներ է փնտրում Վանի նահանգում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի նահանգի Մուրադիե շրջանում նավթի որոնման աշխատանքներ են իրականացվում։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ինչպես նշում են շրջանային ղեկավար Մելիհ Այդողանն ու իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նահանգային ղեկավար Աբդուլահաթ Արվասը, աշխատանքների արդյունավետությունը շատ շուտով տեսանելի կլինի։
«3, 4 ամիսը մեկ նշաններ ենք տեսնում։ Այստեղից ևս նավթ դուրս կգա, ինչպես դա եղավ Շըրնաքում։ Աստծո կամոք, տեխնոլոգիական հնարավորություններով 1500 մետր խորությամբ հորատելով, մի քանի ամսում կհասնենք նավթին»,- ասել է Աբդուլահաթ Արվասը։
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Երևանն ու Կրասնոդարը համագործակցության մեծ ներուժ ունեն. Ավինյան
-
«Քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում». Փաշինյանն ու իր կինը Սարյանում գինի էին վայելում
-
Պետք է ձևավորվի ազգային դիմադրության քաղաքական բևեռ՝ գերակշռող ազգային օրակարգի հավատարմությամբ
-
Վեհափառ Հայրապետի հայտարարությունը ամեն մի հայ հոգևորականի վճռահատ խոսքն ու պատգամն է
-
Իսրայելը զենք է տրամադրում Գազայում գործող կլաններին՝ ՀԱՄԱՍ-ին հակազդելու նպատակով
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է