Վենսը քննադատել է Զելենսկիի մեղադրանքն այն մասին, թե ԱՄՆ-ն ՌԴ-ի կողմից է
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքերն այն մասին, թե Վաշինգտոնը փորձում է արդարացնել Մոսկվայի գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վենսն UnHerd պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ փորձում է հասկանալ երկու կողմերի ռազմավարական նպատակները։
Ապրիլի 14-ին Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վենսն արդարացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները։ «Ինձ թվում է, որ փոխնախագահն ինչ-որ կերպ արդարացնում է Պուտինի գործողությունները: Ես փորձել եմ բացատրել՝ չի կարելի մեջտեղում ինչ-որ բան փնտրել: Կա ագրեսոր և կա զոհ», – նշել էր Զելենսկին:
Վենսն, անդրադառնալով Զելենսկիի այս դիտարկումներին, ասել է, որ 2022 թվականից ի վեր քննադատել է Ռուսաստանին, սակայն դրանից հետո լուծում գտնելու նպատակով փորձել է հասկանալ երկու կողմերի ռազմավարական նպատակները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ