Չինարի գյուղի ամուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ վարունգի թթվից
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:
Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Փաշինյանը մի օր կպատմի՝ 2023թ-ին ինչ պայմանավորվեց Ալիևի հետ, խոստացե՞լ էր, որ ՀՀ-ն չի միջամտի
-
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ
-
Բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը. կասկածյալը 30-ամյա որդին է
-
ՔՊ-ն գրել է՝ սեպտեմբերի 19-ը՝ Արցախի անկման օրը, ՀՀ-ի անկախության օրն է, սա են
-
Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի լիակատար աջակցությունը Դատարանի առաքելությանը և մանդատին
-
Հայկ Մամիջանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամի հետ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է