Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

 

Շարունակելով Երևանում ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսայգիներ կառուցելու ծրագիրը՝ մայրաքաղաքում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել:
 
Էրեբունիում ընտանի կենդանիների զբոսանքը կազմակերպելու նպատակով ընտրվել է Լիոնի այգին՝ լճի ափին: Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր:
 
Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
–00–ԱՀ