Վ․ Ղուկասյանի համար սրբի դուռ կդառնա ՔՊ-ի ու Մ․ Գրիգորյանի հետ աշխատելը, կարճ իշխանություն է լինելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

 

Գյումրիում ինտրիգները նոր են սկսվում, Վարդան Ղուկասյանի ընտրվելուց հետո հայտնաբերվելու է, որ նա իշխանություն ունի միայն իր վարորդի և քարտուղարուհու նկատմամբ, դրանից հետո ՔՊ-ի և Մարտուն Գրիգորյանի դուռն իր համար դառնալու է սրբի դուռ։ Նա պետք է ձգտեր կոմպրոմիսի գնալով կոալիցիա կազմեր ընդդիմության հետ, ինչը չհաջողվեց։ Սա լինելու է Գյումրիի ամենակարճատև ու անկայուն իշխանությունը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։  

Խոսելով արտաքին խնդիրների, սահմանային կրակոցների մասին, քաղաքագետը նկատեց, որ Բաքուն տարբեր սցենարներ է դիտակում, նման միջոցներով փորձում է ճնշման մեջ պահել իշխանությանը և ժողովրդին։
«ԱՄՆ-Իրան ձնհալ է նկատվում, Օմանում տեղի ունեցան անուղղակի բանակցություններ, հույս ունենք, որ ճգնաժամը կհանգուցալուծվի, ինչը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, եթե տապալվի՝ մեծ պատերազմի կրակի մեջ կկլանվենք։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ