Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի կին զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

 

Այսօր օկուպացված Քարվաճառում ադրբեջանական բանակի կին զինծառայող Շահվերդիևա Իլահա Ռասուլ Գիզին վթարի է ենթարկվել ու մահացել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ վերջինս գտնվել է զինվորական արձակուրդում։

Այս պահին ընթանում է հետաքննություն։

–00—ՅՄ