ՔՊ-ն կքննարկի Անդրանիկ Քոչարյանի վարքով պայմանավորված Էթիկայի հանձնաժողով ձևավորելու հարցը
14/04/2025
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ԱԺ-ում այսօր նախատեսված ՔՊ խմբակցության նիստի ժամանակ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգին վերաբերող հարցերից բացի քննարկվելու է նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքի պատճառով Էթիկայի հանձնաժողով ձևավորելու հարցը:
Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ-ին՝ ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը:
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորել էր, որին հաջորդեց լրագրողի ստորագրահավաքը Անդրանիկ Քոչարյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով:
Հերմինե Միքայելյան
–00—ԱՊ