Կենտրոնում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա:
Բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել հատուկ էլեկտրական սղոցներով ծառը մասնատելու ու այն այնտեղից տեղափոխելու համար:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը կարող է վերածվել «տարածաշրջանային ուժի»
-
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել գործել Գազայում կոտորածը դադարեցնելու համար
-
Արտո Բաղրամյանը պատանիների բռնցքամարտի ԵԱ չեմպիոն է դարձել, նա ջախջախել է ադրբեջանցուն
-
Կեցցե՛ կյանքը, կեցցե՛ Վարդավառը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան
-
Արցախցին անելանելի վիճակում էր, հղի կինը մտավ խանութ, ասաց՝ մի բան տվեք ուտեմ, հեսա կուշաթափվեմ
-
Ռուբեն Մխիթարյանը դատի կտա ավագանու «ՔՊ» խմբակցության որոշ անդամների. Aravot
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է