Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են մի շարք հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

 

Տևական ժամանակ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հասցեին հնչող ապատեղեկատվությունների ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանցի նախարարը «համապատասխան պաշտոնյաների առաջ կոնկրետ խնդիրներ է դրել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների արագ արձագանքման պատրաստականության վերաբերյալ և ընդգծել է մարտական ​​հերթապահություն կազմակերպելիս զգոնության բարձրացման կարևորությունը»։

–00—ՅՄ