Թուրքիայից հայտարարել են՝ տարածաշրջանը չի կարող թույլ տալ, որ ևս մեկ պատերազմ լինի

04/04/2025 15:45 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

 

Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ, անկայունության ևս մեկ հիմնական աղբյուր։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը․

«Թուրքիան չի ցանկանում, որ ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա: Մենք չգիտենք, թե նման հարձակումն ինչի կարող է հանգեցնել»,- նշել է նա։

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ: Թեհրանը հրաժարվել է Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ է տվել շարունակել բանակցությունները միջնորդների միջոցով։ Մարտի 30 – ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ երկու շաբաթից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտան: Նա նաև սպառնացել է Իսլամական Հանրապետությանը աննախադեպ ռմբակոծություններով գործարքից ամբողջությամբ հրաժարվելու դեպքում: Ի պատասխան՝ Խամենեին նշել է, որ չի հավատում ԱՄՆ-ի ռազմական միջամտության հավանականությանը և զգուշացրել՝ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ վճռական հակահարված կստանա: 

 

–00—ՍՊ