Ադրբեջանը քառօրյային դրսևորեց ռասիզմ իր բոլոր երանգներով, դահիճները խոշտանգեցին նաև բնակիչներին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
9 տարի առաջ այս օրերին ադրբեջանական ռազմական ագրեսին իր հերթական դրսևորումը ստացավ ի դեմս 2016 թ․ Քառօրյա պատերազմի, որի ընթացքում հերթական անգամ դրսևորվեց ադրբեջանական ռասիզմն իր բոլոր երանգներով՝ սկսած քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումից մինչև հայ զինվորների մարմինների խոշտանգումներ և էթնիկ ատելության համակարգային տարածում։ Քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկավ այն պարզ ճշմարտությունը, թե անցած տասնամյակների ընթացքում ինչ գաղափարներով է սնուցվել ադրբեջանական հասարակությունը։ Դա արտահայտվեց ինչպես բուն պատերազմական գործողությունների, այնպես էլ ուղեկցող հռետորաբանության մեջ։
Սակայն ինչպես 1988-1992 թթ․ հայության էթնիկ զտումներին, այնպես էլ Քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական հանցագործություններին չտրվեց միջազգային արժանի իրավաքաղաքական գնահատական և չհետևեցին պատասխանատվության հարկի հետևանքներ, որի արդյունքը եղավ ռազմականացված հակահայկականության անշեղ շարունակականությունը։ Արդյունքը ամբողջությամբ հայաթափված Գարդմանն է, Շիրվանը, Նախիջևանը և ցավալիորեն արդեն նաև Լեռնային Ղարաբաղը։
–00—ՍՊ