Դատարանից վերադարձված դատապարտյալը բաճկոնի աստառի տակ թաքցրել էր կասկածելի զանգվածներ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Ապրիլի 2-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված դատապարտյալ Ա․Զ․-ին։ Հայտնում են ՔԿԾ-ից:
Խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են Ա․Զ․-ի բաճկոնի աստառի տակ թաքցված փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 1,84 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն և դեղնավուն զանգվածներ։ Ա․Զ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն, դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա է, իսկ դեղնավունը՝ թութուն։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հանցավոր խմբի անդամներն իրացրել են խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում
-
Կներեք, բայց ձեր ասածներից չի բխում, որ Արծվիկ Մինասյանը որևէ բան է կոծկել. Աղազարյանը՝ դատախազին
-
Վարչապետը «sms»-ով ԲԴԽ նախագահ ու պատգամավոր է ազատում, հեռախոսի նամակագրությունը ո՞նց կարդաց
-
Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը տրվել է հենց Գլխավոր դատախազի կողմից
-
Գ. Մելքոնյանի աղջիկը, Սասուն Միքայելյանը հող ունեն Սևանում, իրենց կարելի՞ է. Մանուկյանը՝ դատախազին
-
Հրդեհ է բռնկվել «Yans» երաժշտական ակումբում․ ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է