Queen Mary նավի ավելի քան 200 ուղևոր վարակվել է աղիքային ինֆեկցիայով
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Cunard Line ընկերության լյուքս դասի Queen Mary 2 ճամփորդական նավի վրա աղիքային ինֆեկցիայի բռնկում է տեղի ունեցել. ուղևորներից 224-ը վարակվել են նորովիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հիվանդությունների վերահսկման կենտրոնը։
Ըստ հաղորդագրության՝ նավում գտնվում է 2538 ուղևոր և անձնակազմի 1232 անդամ: Առնվազն 224 ուղևոր և անձնակազմի 17 անդամ հիվանդացել են։
Նավը Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնից դուրս է եկել մարտի 8-ին և պետք է վերադառնա ապրիլի 6-ին: Նորովիրուսի բռնկումը տեղի է ունեցել նավարկության մեկնարկից տասն օր անց՝ մարտի 18-ին։
Նշվում է, որ հիվանդների մոտ հիմնականում ի հայտ են եկել փորլուծության և փսխման ախտանշաններ:
Վիրուսի բռնկումից հետո նավի անձնակազմը մաքրման և ախտահանման լրացուցիչ աշխատանքներ է իրականացնում։ Վարակված ուղևորները և անձնակազմի անդամները մեկուսացվել են։
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ
-
Առեղծվածային դեպք` Արարատի մարզում. «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4-ամյա աղջնակ է կորել
-
Էդ քանոնդ նո՞ր ա, որակո՞վ ա, իսկ ո՞րտեղից. Փաշինյանն այցելել է Սևանի երաժշտական դպրոց
-
Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկան
-
ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԻ ԱՐՑԱԽԸ՝ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՊԱՅՔԱՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ. Արցախի պատմությունը՝ մաս 3-րդ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է