Մարտուն Գրիգորյանը չի ընտրելու Վարդան Ղուկասյանին. աղբյուր
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Գյումրիի արտահերթում 15,8% ստացած «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը որոշում է ընդունել չքվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին համայնքապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։
Այսպես, մեր տեղեկությունների համաձայն, հիմնական հարցը նրանց ընտանիքների մեջ տարիներ ի վեր ձգվող թշնամական հարաբերություններն են, որոնք պարբերաբար վեր են ածվում կրակոցների։
Գրիգորյանը կարծում է, որ եթե ինքը քվեարկի Ղուկասյանի օգտին, ապա իր անմիջական միջավայրն իրեն չի հասկանա։ Համենայն դեպս ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, մինչև այս պահը հրապարակային արել է մի հայտարարություն, որ «ՔՊ-ն չի ունենալու Գյումրիում համայնքապետ», ուստի դեռ պետք է սպասել զարգացումներին ու հնարավոր բանակցություններին՝ այլ ձևաչափ գտնելու համար։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ
-
Քաղաքացին զենք-զինամթերք է թողել Շաքիի ջրվեժ տանող ճանապարհին
-
Ադրբեջանցի վանդալները փակել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցը
-
Ինչ կլինի, եթե սիրիական նոր իշխանությունները գնան Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան առանցքի ձևավորման
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է