ՔՊ-ում չկա մեկը, որ ժողովրդական ճնշմանը դեմ գնա, փողոցային պայքար և իմպիչմենտ ենք իրականացնելու
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար լսումներ ենք կազմակերպելու, որի նպատակը լուծումներ գտնելն է, ակնկալում ենք, որ կմիանան գործընթացին, կամ կառաջարկեն այլ լուծում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մեր գրպանը դրած գործիքը չօգտագործե՞նք, ասենք՝ բա՞րդ է, մենք պատրաստ ենք կրել քաղաքական ողջ պատասխանատվությունը։ ՔՊ-ում չկա մեկը, ով ժողովրդական ճնշմանը դեմ գնա, առանց փողոցային պայքարի չի կարող գործընթաց տեղի ունենալ, մենք մեր հնարավորությունների սահմանում ամեն ինչ անելու ենք, որ գործընթացը հասնի հաղթական ավարտին, ով խանգարի՝ արգելքները կչեզոքացնենք։ Այլ տարբերակ չունենք, քան փողոցային պայքարով ու իմպիչմենտով Փաշինյանին հեռացնելը»,- մեկնաբանեց խմբակցության ղեկավարը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։