Տհասնե՛ր, բա Մոնթեին ի՞նչ եք անելու, սրանց խնդիրը ոչ թե Արցախը, այլ հայկականությունը ոչնչացնելն է

17/09/2025 22:15 24-ի նախագիծ

 

Հայկական քաղաքական էլիտաների խոսակցությունը չպետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր ընտրազանգվածի հետ, որոնք վաղուց ամեն ինչ որոշել են ու պատրաստ են թուրքանալ մի կտոր հացի համար, այդ խոսակցությունը պետք է լինի հայ ժողովրդի այն մեծամասնության հետ, որ մինչև հիմա շփոթված ու չկողմնորոշված է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

Ըստ մեր զրուցակցի, եթե այս ընթացքը շարունակվի, ապա մի օր էլ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մեկն ասելու է, որ տարածաշրջանի հարևանների համար ագրեսիա է պարունակում մեր կրոնը։ «Ի՞նչ գործ ունենք մենք մուսուլմանական միջավայրում լինենք քրիստոնյա, բա դա ագրեսի՞վ չի։ Կամ, ընդհանրապես, տառերից բռնացրած ամեն ինչ ագրեսիա է պարունակում, եթե առաջնորդվենք այդ տհաս դատողություններով», – նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ