Ալիևը շոու է անում, թե տեռորիստ է բռնել, բայց Ստեփանակերտում բռնված անձը հոգեկան խնդիրներ ունի
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Արցախում մի քանի հայ է մնացել, որոնք տարբեր առողջական խնդիրներ ունեն։ Կարեն Ավանեսյանը հոգեկան խնդիրներ ունի, հոգեբուժարանում գրանցված է, իսկ Ալիևը շոու է անում, թե իբր նա տեռորիստ է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Մեկ տարի առաջ նույն մարդը ողջունում էր ադրբեջանցիներին, իրենց լրատվամիջոցներում տարածում էին դա, սա շոու է, որպեսզի լեգիտիմացվի Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունները, և միջազգային հանրությանը ներկայացվի, իբր մի քանի հայերը տեռորիստներ են»,- մեկնաբանեց Հակոբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին` իբր Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անուն-ազգանունով հայազգի բնակիչ, ով «զինված հարձակման» փորձ է արել։
Խոսելով Փաշինյանի հեռացման մասին` Հակոբյանը նշեց, որ ՀՀ-ի լինելիության միակ ելքը Փաշինյանի և իր խմբի իշխանության չլինելն է․
«Դավաճանություն է, եթե կան ուժեր, որոնք պայքարում են խորհրդարանում երկրորդ տեղի համար։ Միակ նպատակը պետք է լինի այս իշխանության հեռացումը, այլ ճանապարհ չկա, չեմ նեղացնում որևէ մեկին, գիտեմ շատերի ազնվությունը։ Իշխանության հեռացումը պետք է լինի սահմանադրական ճանապարհով, խորհրդարանով այլ ճանապարհ չեմ տեսնում, ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք չեն ուզում դավաճանի խարան կրեն, ժողովրդական ճնշում է պետք»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ