Տղաս ու փեսաս զոհվել են, ասում են՝ մնայիք, կռվեիք, չկռվեին՝ թուրքը կմտներ, կանանց, երեխեքին կսպաներ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Սեպտեմբերի 13-ին 224 զոհ ենք ունեցել, նրանք մի՞թե ուշադրության արժանի չէին, իշխանությունը կարող էր գոնե համացանցի միջոցով մեկ նախադասությամբ օրը հիշատակել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
«Սգո օրը Հրազդան քաղաքում ճոխ համերգ են կազմակերպում, ինչի՞ հենց այդ օրը համերգ արեցին, մեն-մենակ ենք մնացել մեր ցավի մեջ։ Հսկա տղերքը զոհվել են, մեկը մի բառ չասեց, Ադրբեջանից ու Թուրքիայից երևի թույլ չեն տալիս, որ հիշեն»,- նշեց Սահակյանը։
Խոսելով պատերազմի հանգամանքները բացահայտելու խնդրի մասին՝ զոհվածի հայրը հիշեց․
«Տղաս Մարտակերտ էր ծառայում, հրամանատարը զոհվել է, ուրիշ հրամանատար չի եկել մի քանի օր, հետո եկել է մեկ ուրիշը, ով ոտքից վիրավորվել է, 18 տարեկան տղաներն առանց հրամանի են մնացել, մինչև վերջին շունչը պայքարել են, քրգործ է հարուցված, բայց արդյունք չկա։ Ասում են՝ մնայիք, կռվեիք, տղաս ու փեսաս զոհվել են, մնացել, կռվել ենք, չկռվեինք՝ թուրքը մտած կլիներ, կանանց, երեխեքին կսպաներ։ Մարդիկ թող լսեն, իմանան, որ չասեն, թե չեք կռվել»,- նշեց Սահակյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։