Աստված չտա մի տեղ հասնենք, որ կոչվում է փյունիկների գերեզման, միևնույն է վերածնունդ լինելու է

14/09/2025 22:00 24-ի նախագիծ

Աստված չտա մի տեղ հասնենք, որ կոչվում է «փյունիկների հին գերեզման», վերածնունդ լինելու է։ 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց բանաստեղծ, հաղորդավար Ավետ Բարսեղյանը։

«Սեփական անձդ արթո’ւն պահիր, դիմացինի հետ գործ չունես», – խոսելով երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին` նշեց բանախոսը.

«Ես սկսել եմ էքզիստենցիալ քննարկում իմ ներսում, դրսում քննարկման փոխարեն, ես այլևս հանրությունից ոչինչ չեմ պահանջում», – ընդգծել է  բանաստեղծը։

Անդրադառնալով մշակույթին, որ կերտվում է այսօր և որը վերածվում է հետզհետե շոուի, Ավետ Բարսեղյանը նկատեց. «Մշակույթի էժանացումն ու պոպուլիզացիան վատ բան չեն, սա լսելի լինելու միակ հնարավոր ձևն է այսօր, և նաև չվախենանք սիրել լույսը կենդանության օրոք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Տեր-Գուլանյան

–00—ՅՄ