224 զոհ ենք ունեցել, դուք Հրազդանում ֆեստիվա՞ռ եք անում, ի՞նչն եք տոնում, հարգե’ք զոհերի հիշատակը

13/09/2025 20:45 24-ի նախագիծ

2022 թվականի այս օրը Ադրբեջանի հարձակման հետևանքով 224 զոհ ենք ունեցել, իսկ այսօր իշխանությունը Հրազդանում ֆեստիվառ է կազմակերպում, Ֆեստիվառը տեղափոխեիք մեկ այլ օր, հարգեիք մեր զոհերի հիշատակը։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Իշխանությունը ճիշտ է ասում՝ Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու, թուրքերի ջարդ է լինելու, պատերազմի ժամանակ դիմադրություն է լինում, իսկ հիմա միտումնավոր ժողովրդի մոտ վտանգի զգացողությունը բթացնում են, հոգեբանորեն չեն պատրաստում, իսկ նման դեպքերում հարձակման ժամանակ խուճապ է առաջանում, չեն կարողանում պայքարել»,- մեկնաբանեց Նահապետյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ՍՊ