Սգո օրը ֆեստիվառ անելը անարգանք է պետության, զոհերի ու նրանց ընտանիքների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Սերդար Քըլըչի այցը Հայաստան ոչինչ չի փոխելու Թուրքիայի հետ հարաբերություններում, Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն, երբ վերջնական խաղաղության պայմանագիրը կնքվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը, խոսելով 2022 թվականի այս օրը տեղի ունեցած Ադրբեջանի ագրեսիայի մասին, ընդգծեց․
«Երեք տարի առաջ ողբերգություն է եղել, 224 զոհ ենք ունեցել, եթե պետությունը դա անում է դիտավորյալ, զազրելի է, եթե չեն հիշում, կրկին ամոթ է, ուզում են ջնջել մարդկանց հիշողությունը, ինչը հեշտ չէ։ Սգո օրը ֆեստիվառ անելը անարգանք է պետության, զոհերի ու նրանց ընտանիքների նկատմամբ։ Սա է այս իշխանության քաղաքականությունը հայրենիքի ու նրա պաշտպանների նկատմամբ»,- նշեց Վարդանյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։