Փաշինյանի մուրճից վախեցող չկա, թող ճոճի Ալիևի ու Էրդողանի դեմ, որ ՀՀ-ին չսպառնան. Սեյրան Օհանյան

09/09/2025 21:30 24-ի նախագիծ

ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովին չենք հավատում, սլաքներն ուղղելու են նախկինների և զինվորականների վրա, որ բանակը լինի թիրախում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«ՔՊ-ից կուրծք են ծեծելու, ներկայացնելու են, որ մեղավոր չեն, արդար են, չենք հավատում քննիչ հանձնաժողովին։ Մենք առաջարկում էինք, որ հանձնաժողովը համախոհությամբ կազմված լիներ՝ չորս հոգի ընդդիմությունից, չորս հոգի՝ իշխանությունից, Արցախից և փորձագիտական ոլորտից։ Չեմ կարծում՝ գնահատական են տվել օրենսդրին և գործադրին, դատաիրավական համակարգին», – նշեց խմբակցության ղեկավարը։
Խոսելով Փաշինյանի հրապարակած նկարից, որտեղ սեղանին դրված է երկաթե մուրճ, Օհանյանը նշեց․ «Վախեցող չկա, մուրճը լավ կլիներ՝ օգտագործեր Ալիևի և Էրդողանի դեմ, ովքեր ՀՀ-ին սպառնում են, ճոճվող մուրճից ոչ մեկս չենք վախենում»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։