Նիկոլն անպարտելի չէ, դա միֆ է, 2026-ը բեկումնային է լինելու իր իշխանության համար. Նորիկյան

09/09/2025 20:30 24-ի նախագիծ

Փաշինյանի բոլոր խոստումները թղթի վրա են մնացել, եկել է հաշվետվություն ներկայացնելու իր ժամանակը, պետք է բացատրի՝ ինչու է շեղվել կառավարության ծրագրից։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Խոսելով ընտրությունների մասին՝ Նորիկյանը նշեց, որ ՔՊ-ի վարկանիշը անկում է ապրում, և Փաշինյանը ստիպված է պոպուլիզմով մարդկանցից քվե ստանալ․
«Փաշինյանը հավերժ չէ, անպարտելիությունը միֆ է, իր իշխանությունը փլուզվելու է, ձևավորվելու է ինտելեկտուալ, արժանապատիվ իշխանություն։ Հաջորդ ղեկավարն էլ որ գա, խաղաղություն է ուզենալու, մարդկանց հիմարի տեղ պետք չէ դնել, իբր Փաշինյանն է խաղաղություն բերողը»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ