Խուլիգանություն են արել՝ ջարդել մեքենաս, հանրահավաքից հետո արցախցիների համար խնդիրներ են ստեղծում
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ամեն հանրահավաքից հետո ես և ընկերներս խնդիրների մեջ ենք ընկնում, խուլիգանություն են արել՝ ջարդել են ավտոմեքենաս։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Ոստիկանությունում տեսաժապավեն կա, որտեղ երևում է, որ երկու անձ են վնասել ավտոմեքենաս, բայց մեկի դեմքն է երևում, նրան չեմ ճանաչում, ապացուցող այլ նյութեր չկան, պատճառել են 3500 դոլարի վնաս։ Ամիսներ առաջ ևս իմ ավտոմեքենան ջարդել են, չգիտեմ՝ ինչ մեսիջներ են փոխանցում, դեռևս բացահայտումներ չկան։ Զուգադիպությո՞ւն է, որ ովքեր մասնակցում են հանրահավաքին, խնդիրներ են ունենում», – նշեց նա։
Իսկանդարյանի խոսքով, Փաշինյանը մեսիջ է հղել, որ Արցախի էջը փակված է, բայց արցախցիները համերաշխ չեն, պայքարելու ենք, խոսելու ենք հավաքական վերադարձի իրավունքի մասին։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ