Մենք երկու Հայաստան այսօր ունենք՝ մեկը իշխանական զվարճանքի, մյուսը՝ իրական. միավորել է պետք
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Այսօր ժողովուրդը խաբկանքի մեջ է, խնդուն փաթեթն ընդունում է, տանում տուն, բացում, տեսնում է՝ իր ցավն ու արցունքն է այնտեղ։ 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։
«Մենք այսօր ապրում ենք երկու Հայաստանում, մեկը իշխանական զվարճանքի, մյուսը՝ իրական, միավորել է պետք», – ընդգծել է բանաստեղծը։ «Այբբենարաններից հանել են Մեսրոպ Մաշտոցի նկարը և նրա մասին տեղեկությունը, այն դեպքում, երբ հայոց գրերի ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է», – իր մտահոգություններն է հայտնում բանախոսն ու նշում, որ բոլոր ժամանակներում էլ մշակույթն ու ոգեղենությունն են պահպանել ազգերին։
«Ադրբեջանը, Վրաստանը իրենց առջև խնդիր են դրել պահպանել իրենց ինքնությունը, մենք չենք մտածում այդ մասին», – իր համոզմունքն է արտահայտել բանաստեղծը։ Խոսելով Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին՝ Խաչիկ Մանուկյանը նշեց՝ ինքն ուզում է ցույց տալ ՔՊ-ին, որ չեն կարող ծաղրանքի ենթարկել Հայոց Սուրբ եկեղեցին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Տեր-Գուլանյան
–00—ԱՊ