Կյանքիս ամենադաժան գիշերն էր, ասում էի՝ երեխաներս չկան, իսկ ես ողջ եմ…
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախի երկնքում միաժամանակ կրակ ու անձրև էր։ Մարդիկ, ովքեր փորձում էին ընտանիքը տարհանելու համար վառելիք գտնել, կրակի զոհ դարձան։ Քաոս էր բենզալցակայանի պահեստում, հետո արդեն հիվանդանոցում, իր որդուն և փեսային փնտրող մայրը՝ Գայանե Զաքիյանը, 24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի շրջանակում պատմել է այդ օրերի սարսափի մասին։
«Ոտքով հասա հիվանդանոց, ներս մտա ու սկսեցի կանչել՝ Ռոբա, Սերգեյ, գուցե ձայն հանեին։ Հիվանդանոցի հատակին, նստարաններին վառված, սև, կարմիր, մաշկն արդեն պոկված մարմիններ էին»,-պատմում է տիկին Գայանեն ու հավելում․ «Սերգեյի ձեռքին դաջված խաչով ճանաչեցի, Ռոբը մինչև հիմա անհետ կորած է, զգում եմ՝ մարմինն Արցախում է մնացել»։
Հույսի, սպասումի, ցավի ու Արցախ վերադարձի տեսլականի մասին առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։
–00—ԱՊ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Լունապարկ»-ից 32-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հերացու անվան հիվանդանոց
-
Մենք երկու Հայաստան այսօր ունենք՝ մեկը իշխանական զվարճանքի, մյուսը՝ իրական. միավորել է պետք
-
Եվրամիությունը քայքայվում է, այն կմնա պատմության մեջ, առաջիկա բյուջեն կլինի վերջինը․ Օրբան
-
Հաստատվել է Հայաստան – Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
-
Կյանքիս ամենադաժան գիշերն էր, ասում էի՝ երեխաներս չկան, իսկ ես ողջ եմ…
-
Ադրբեջանական գրքերում Հայաստանը ներկայացնում են որպես ռուսների կողմից օկուպացված տարածք
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է