Փաշինյանը լարված է, մեծ ջանք է գործադրում իշխանության մնալու համար, խնդիրները լուրջ մարտահրավեր են
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ինչ տվեց մեզ Շանհայի համագործակցության կազմակերպություն Փաշինյանի այցը, դեռ շուտ է ասել, կարևոր է, թե ինչ խնդիրներ է դնում ՀՀ-ն իր առաջ խաղաղության օրակարգից բացի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Եթե աշխատում ենք Շանհայի ուղղությամբ, ապա ներդրումային ծրագրերի առկայության նախագծեր պետք է լինեն, բայց դրանց էֆեկտիվության վերաբերյալ կոնկրետ քայլեր պետք է արվեն։ «Խաղաղությունը եկել է» նախընտրական կարգախոսն իրականության հետ քիչ աղերս ունի։ Ադրբեջանի ծրագրերում խաղաղություն չկա, մինչև ՀՀ-ն բոլոր ավելացող պահանջները չբավարարի, իսկ պրոցեսի ավարտը չի նշմարվում», – ընդգծեց մեկնաբանը։
Բադալյանի խոսքով, Փաշինյանի գերխնդիրը 2026 թվականին իշխանությունը պահելն է, բոլոր քայլերն այդ տրամաբանության մեջ են․ «Փաշինյանի համար լուրջ խնդիր է իշխանություն պահելը, կա խնդիրների համախումբ, որոնք մարտահրավեր կարող են լինել իր համար, նա լարված է, մեծ ջանք պետք է գործադրի, քան նախորդ ընտրություններին»,- հավելեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ