Դատավորները ՔՊ-ից ցուցում ունեն սրբազանների կալանքը երկարաձգել նրանց պատժելու համար
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Դատավորների վրա ցուցում կա՝ Սրբազանների կալանքը երկարաձգել՝ նրանց հրապարակային, ընդդիմադիր, հակադրվող դիրքորոշումների համար պատժել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Անձին կալանքի տակ պահելը պետք է լինի խիստ բացառիկ դեպքերում։ ՔՊ պատգամավորներն ԱԺ-ի հայտարարությամբ հաստատված էին համարում Բագրատ Սրբազանի՝ իբր իշխանության զավթման նախապատրաստությունը, խախտում էին անմեղության կանխավարկածը։»,- նշեց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով, բոլոր իշխանություններն ուզեցել են իրենց ենթարկել դատական իշխանությունը, բայց դատավորներն ունեն բավարար հնարավորություններ՝ հակազդելու այդ ամենին։
«Դատախազի աչքի առաջ ՔՊ պատգամավորները ծեծում են ընդդիմադիրներին, շշեր նետում, այդ գործով ոչինչ չկա, սա խոսում է այն մասին, որ խտրականություն է դրսևորվում նրա կողմից»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ