Թեժ պայքար է լինելու Էջմիածնում, ՔՊ-ն ամեն գնով ուզենալու է հաղթել, որ Կաթողիկոսին հեռացնեն
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ընդդիմությունը թույլ չի տալու, որ Փաշինյանը Էջմիածնում հենման կետ ունենա և կարողանա Եկեղեցու դեմ արշավ կազմակերպել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում Վաղարշապատի համայնքապետի պաշտոնում առաջադրվելու որոշմանը։
«Վաղարշապատ համայնքում այժմ ժամանակավոր պաշտոնակատարը Արգիշտի Մեխակյանն է, ով պատերազմում զոհված Մեխակ Մեխակյանի որդին է, նա հետևություններ պետք է անի ու ՔՊ-ից դուրս գա։ ՔՊ-ն նրա միջոցով իր մեղքերն ուզում է մաքրել, սթափության կոչ եմ անում, աթոռից բարձր արժեքներ կան։ Թեժ պայքար է լինելու, ամեն գնով ուզենալու են Էջմիածնում հաղթել, որ Կաթողիկոսին հեռացնեն։
Գիտեմ, որ իմ դեմ շառլատաններով արշավ են սկսելու, բայց ի՞նչ պետք է ասեն, թող իմ տղայի հերոսություններից պատմեն։ Եթե «դուխով տրյապկեքից» որևէ մեկը փորձի քաջերի արյանը մոտենա պիղծ ձեռքերով, նրանց տեղը ցույց կտամ», – մեկնաբանեց Մանուկյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ