10-ից 7-ը թքում են Նիկոլի երեսին, ընդդիմությո՛ւն, էդ մարդկանց հետ աշխատեք, ոչ թե իրար տակ փորեք
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Միջազգային հանրության օձիքից պետք է բռնել, ասել՝ ձեր հովանու տակ է երեսուն տարի Արցախի մասով բանակցություն ընթացել, դուք եք ինքնորոշման իրավունքը համարել գերակա սկզբունք, հարցը չի կարող փակվել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Արցախ վերադարձի պահանջով այսօրվա հանրահավաքին։
Խոսելով ընդդիմության հետագա գործողությունների մասին՝ Զոհրաբյանը նշեց, որ Փաշինյանն իր բոլոր խաղաքարտերը բացել է, ընդդիմությունը պետք է գործողությունների պլան ունենա․
«Հասարակության մեջ կա մի սեգմենտ, որ ուզում է Նիկոլն իրենց խաբի, բայց գերակշիռ մասը՝ 10-ից 7-ը, թքում են Նիկոլի երեսին, չնայած որ ընտրության չեն գնում։ Պետք է աշխատել այդ մարդկանց հետ, ոչ թե իրար տակ փորլ, իրարից ձայն տանել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ