Տո դու ո՞վ ես, որ խաղաղություն բերես, երկիրը դարձրել ես «Նիկոլի օբյեկտ» թուրքերի համար

01/09/2025 22:15 24-ի նախագիծ

Նիկոլ Փաշինյանը ոչ ոք է, որ խաղաղություն կամ պատերազմ բերի, տարածաշրջանում հնարավոր բռնկման բանալիները գտնվում են այլ ու շատ ավելի խոշոր պետությունների մայրաքաղաքներում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է անվտանգային հարցերով փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Ըստ բանախոսի, անգամ Ադրբեջանն ու Թուրքիան չեն որոշում՝ պատերազմ կլինի, թե՝ խաղաղություն։

«Ալիևն էլ է շատ լավ գիտակցում, որ իրեն ստիպելու են մտնել Իրանի հետ պատերազմի մեջ, այստեղ լինելու է ուկրաինական սցենար, ու Հայաստանի տարածքը ոտքի տակ է գնալու, եթե նմանատիպ զարգացում լինի», – նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

–00—ԱՊ