Փաշինյանն առաջին կրակոցն արեց, նաշադիրի նման միֆեր է բաց թողնում, մարդկանց բթացնում, հակազդել է պետք

28/08/2025 21:30 24-ի նախագիծ

Փաշինյանն առաջին կրակոցն է անում, նա քարոզարշավ է սկսել, նաշադիրի նման միֆեր է բաց թողնում, մարդկանց բթացնում, նրան ճիշտ հակազդեցություն է պետք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Փաշինյանի հակաեկեղեցական պայքարը նոր շնչառություն է ստանում, երբ գործողություններ սկսվեն, իրադրային որոշում կկայացվի, կարևոր է, թե ինչ դիրք կընդունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։ Նրանք պետք է համախմբեն մարդկանց, ոչ թե առանձին խմբերը»,- ընդգծեց նա։

Ասլանյանի խոսքով, ընդդիմության կոնսոլիդացիա է պետք, մինչդեռ տեսնում է միմյանց հանդեպ թույն ու թարախ շնչել․ «Իրար միս ուտելու փոխարեն համատեղ քայլեր պետք է արվեն, լիդեր է պետք, աշխարհում իրադրություններն արագ փոխվում են, իրավիճակը փոխելու շանս կա»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ