Կարևոր հանրահավաք է սպասվում, ընդդիմության միասնության ցուցիչ է լինելու հետագա քայլերի համար

27/08/2025 21:30 24-ի նախագիծ

Միքայել Սրբազանին համոզելու մտադրություն չունենք, անհարմար վիճակի մեջ չենք ուզում գցել, մեր վերաբերմունքը գիտի, եթե ուզենա վարչապետի թեկնածու լինել, կասի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով լուրերին, թե օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Սրբազանին և խնդրել, որ իմպիչմենտի գործընթացի համար առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Անդրադառնալով սեպտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքին՝ պատգամավորը նշեց, որ այդ օրվա միասնությունը ցուցիչ և կարևոր սկիզբ է լինելու ընդդիմության հետագա գործողությունների համար։

«Հանրահավաքից ավելորդ սպասելիքներ պետք չէ ունենալ, որ գալու են հանրահավաք ու տուն չգնան, բայց ընդդիմությունը տարաձայնությունները մի կողմ պետք է դնի, համախմբվի, որ միջոցառումը կազմակերպվի», – ավելացրեց Դանիելյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ