Շուտով Փաշինյանը կհայտարարի արտահերթ ընտրության մասին, թիմին հաշվի չի առնում, ձևական քննարկում է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների, ՔՊ-ի մի մասը դեմ է, բայց նա թիմին հաշվի չի առնում, ձևական քննարկումներ է անում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Հիմա ընդդիմադիր ուժերը բյուրեղացված չեն միավորման և դիմագծի առումով, դեռ պատրաստ չեն, իսկ դա Փաշինյանի համար բարենպաստ է»,- հավելեց Աղազարյանը։
Խոսելով խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին՝ պատգամավորը նշեց, որ այդ պայմանագիրը լուծում չէ, Բաքուն այլ պահանջներ ունի։
«Հարցը փաթեթային պետք է լուծել, իսկ Փաշինյանին թվում է, որ ազդում է դեպքերի վրա՝ Ալիևին ֆռռացրեց, Թրամփը ստորագրեց, բայց այդպես չէ։ Եվրոպան ուսներիս թխկթխկացրեց, խաբեց, հիմա էլ ՀՀ-ի համար են խաբում։ Առավոտից իրիկուն մերկանում է, ասում՝ Արցախի էջը փակ է, չե՞ս կարող ձենդ կտրես, այդ մասին չխոսես, դատարկ օրակարգով գնում ես բանակցությունների՝ ոչինչ չուզելու»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։