Դահճի և կալանավորի ընտրություններ են սպասվում, ընդդիմությունը ուշանում է, արագ համախմբվել է պետք
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Փաշինյանն այսօր ապալեգիտիմացրեց Երրորդ Հանրապետությունը։ Կառավարության ղեկավարն ասում է՝ համազգային շարժումը, Անկախության հռչակագիրը ոչ թե մեր ազատության ձգտումն են եղել, այլ Մոսկվայից ներդրված հայրենասիրական մոդել, այսպիսով նա անարգեց նաև զոհերի հիշատակը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Վերջին բրիֆինգում Փաշինյանը շանտաժի մանիֆեստ հրապարակեց, ասաց, թե ընտրությունը տեղի կունենա խաղաղության և ոչ խաղաղության միջև։ Այդ դիլեման կեղծ է, նա խաղաղության սիմվոլ չի կարող լինել, ընտրությունը Երրորդ Հանրապետության և Արևմտյան Ադբեջանի միջև է։ Քանի կան քաղբանտարկյալներ երկրում, չեն կարող լինել ազատ, մրցակցային ընտրություններ։ Դահճի և կալանավորի ընտրություններ են սպասվում, եթե համախմբում չլինի, ընդդիմությունը պայքար պետք է սկսի, ուշանում է»,- ընդծեց քաղաքագետը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ՄԱ