Խրոնիկ ստախոսի հետ գործ ունենք, հաշմանդամ կենդանու է ՀՀ-ն վերածում, մաս-մաս բաժանում է երկիրը

23/08/2025 20:30 24-ի նախագիծ

Փաշինյանը կանգ չի առնելու, ստելով շարունակելու է երկիրը հանձնել։ Հայաստանը մեծ կախվածության մեջ են գցում Ադրբեջանից ու Թուրքիայից։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։

«Խրոնիկ ստախոսի հետ գործ ունենք, խաբում ու մանիպուլացնում են մարդկանց՝ կեղծ խաղաղության հույս ներշնչելով։ Հեռացող Բայդենի հետ էլ ռազմավարական պայմանագիր կնքեցին, այս պայմանագիրն էլ կարող է այդ բախտին արժանանալ, բայց այս փաստաթղթում, ի տարբերություն նախորդի, ընդգծված են ադրբեջանական շահերը, նրանք կգնան այդ փաստաթղթի հետևից, որ կատարվի»,- ընդգծեց միջազգայնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

—00—ՄԱ