Իսրայելական «Մոսադն» է ԱՄՆ դրոշի տակ հսկելու Սյունիքի ճանապարհը, գլոբալ պատերազմի են պատրաստվում

21/08/2025 21:30 24-ի նախագիծ

Հայկական կողմը համակարգչի առաջ նայելու է, թե ադրբեջանցիներն ինչ են տեղափոխում Սյունիքի ճանապարհով, անմիջական վերահսկողություն չենք ունենալու, դա մեծ վտանգ է: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» շարժման անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ադրբեջանցիներն ասում են՝ Ռամիլ Սաֆարովը պետք է անխոչընդոտ անցնի այդ ճանապարհով, ոչ մեկ իրեն չպետք է արգելի: Այդ ճանապարհով ռազմական տեխնիկա կարող են անցկացնել:
Կասկածներ ունեմ, որ ԱՄՆ դրոշի ներքո իսրայելական «Մոսադն» է հսկելու: Իսրայելական ծառայությունները ներկա են Ադրբեջանում, ինչո՞ւ ՀՀ-ում չեն կարող լինել» – ընդգծեց բանախոսը:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

–00—ԱՊ