Նիկոլն ափալ-թափալ, փնթի «բարաթ» ստորագրեց Թրամփի մոտ, որ գնա ընտրությունների, փուչիկ փաստաթուղթ է

20/08/2025 21:30 24-ի նախագիծ

Փաշինյանը խաբում է նաև արտաքին դերակատարներին, մի քանի տարի հետո կտեսնենք ԱՄՆ-ում կնքված փաստաթղթի վտանգները: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Փուչիկ փաստաթուղթ է, «եթե կռվեք իրար հետ, զանգեք»․ Թրամփի տված անվտանգային երաշխիքը դա է: Ափալ – թափալ թուղթ կնքեցին Թրամփի ստորագրությունով, որ գնան ընտրությունների, բայց Հայաստանի շուրջ սպառնալիքներն առկա են»,- ընդգծեց Մամիջանյանը:

Խոսելով փողոցային պայքարի և իշխանափոխության հնարավորության մասին՝ պատգամավորը նշեց՝ բոլորի խարանն է, որ Փաշինյանը ռիսկ ունի ասելու՝ չե՞ք ուզում՝ հեղափոխություն արեք, բայց իրենք չեն վախենում կալանավորումներից, ամեն գործիք օգտագործելու են, չեն սպասելու ընտրություններին:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ