Նիկոլը մեր ամենամեծ հարստությունը «նիսյայով», առանց «բեհ» տալիս է, մեզ էլ ծախում, թե հարց է լուծել

13/08/2025 22:15 24-ի նախագիծ

Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի ու Հայաստանի ամենամեծ հարստությունը «նիսյայով», առանց «բեհ» վերցնելու վաճառում է, մեր վրա էլ «ծախում», թե գնացել, հարց է լուծել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ Աշոտյանի, այս պահին աշխարհը Փաշինյանի պատճառով Հայաստանին ու հայ ժողովրդին պարտադրում է կոնֆլիկտի լուծման մի այնպիսի մոդել, որը ոչ մի այլ պետություն երբեք չի ընդունել ու ընդունի, իսկ նրանք, որոնք ժամանակին համակերպվել են, այլևս կա’մ իբրև էթնոս վերացել են, կա’մ պետականություն չունեն շատ վաղուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ