Սարսափելի պահանջ կա դրված Փաշինյանի առջև, համաձայնագրում այդ կետը կա, այս պայմանագրով չենք պրծնելու

12/08/2025 21:30 24-ի նախագիծ

Ինչո՞ւ խաղաղության պայմանագիրը չստորագրվեց, այլ՝ նախաստորագրվեց, որովհետև Ալիևն էլի պահանջներ ունի ու «տնային աշխատանք» է հանձնարարել Փաշինյանին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ալիևը գնում է փուլ առ փուլ տարբերակով, նոր պահանջներ է ներկայացնելու, ադրբեջանցիների՝ այստեղ գալու հարցն է բարձրացնելու։ Փաշինյանի առջև սարսափելի պահանջ կա դրված, համաձայնագրում այդ կետը կա, հիմա չեմ խոսի։ Այդ պայմանագրում նաև ստորջրյա խութեր կան»,- մեկնաբանեց Աղազարյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ