Նիկոլն իր աթոռի դիմաց ԱՄՆ-ում ուրացավ ՀՀ սուբյեկտայնությունը՝ ապահովելով իր վերընտրվելը

11/08/2025 21:30 24-ի նախագիծ

ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը նրա մասին է, որ Նիկոլը հայկական հողերն ու սուբյեկտայնությունն ուրանալով՝ ստացավ իշխանության երկարատևություն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Դա պատմական խայտառակություն էր հայկական ինքնության համար, նա լկտիաբար շնորհավորեց Ալիևին՝ հայերի ցեղասպանությունը կազմակերպելու և Արցախը հայաթափելու համար։ Այդ ստորագրությունից հետո աշխարհաքաղաքական բևեռները չեն նկատի իր կողմից իրականացվող ապօրինություններն ու բռնաճնշումները։ Նա «օքեյ» ստացավ՝ անելու այն, ինչ պլանավորել է ՀՀ-ում»,-մեկնաբանեց պատգամավորը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

–00—ԱՊ