Սյունիքն օկուպացնում են, դարձնում հակաիրանական պլացդարմ, casus belli կլինի եթե ԱՄՆ-ին միջանցք տանք
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Եթե Սյունիքով ճանապարհը կյանքի կոչվի ԱՄՆ-ի ներգրավվածությամբ, դա միջազգային հարաբերություններում աննախադեպ երևույթ կհամարվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
«Սյունիքը կարող է վերածվել հակաիրանական պլացդարմի, «casus belli» է ձևավորվելու, հետագայում կդրվի Սյունիքի ապառազմականացման խնդիրը։ Փափուկ գործիքակազմով Սյունիքի օկուպացիա կլինի, այդ տարածքում կստեղծեն ազատ տնտեսական գոտի»,- մեկնաբանեց Դավթյանը։
Նրա խոսքով, եթե Սյունիքով ճանապարհը տրվի ԱՄՆ-ին, ապա Հյուսիս – Հարավ ճանապարհը պարալիզացվելու է, ՌԴ-ն զրկվում է լոգիստիկ ճանապարհից, որը գնում է Իրան և Հնդկական օվկիանոս, ինչը տնտեսական եռման օջախ է նաև մեզ համար։ Իսկ «Զանգեզուրի միջանցքը» որևէ տնտեսական օգուտի գործակից չի ներկայացնում իրենից։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ