Մեր աչքի առաջ հանձնում են Մեղրին, հետո՝ Սյունիքը, հասկացե՛ք, շրջափակման մեջ ենք հայտնվելու

05/08/2025 22:15 24-ի նախագիծ

Եթե Սյունիքի ճանապարհը տրվի մասնավոր ընկերության, դա անցնելու է Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքը, ԱՄՆ-ում Իսրայելի լոբբին է գործում, հակաիրանական ճակատ են ուզում ստեղծել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Մեր աչքի առաջ հանձնում են Մեղրին, հետո՝ Սյունիքը, շրջափակման մեջ ենք հայտնվելու, ռազմական օգնություն չենք կարողանալու ստանալ։ Կսպասեն, ընտրություններից հետո կանցնեն հաջորդ փուլին՝ Սյունիքին, հետո այլևս հայեր չեն մնա այնտեղ։ Ադրբեջանն Սյունիքի ճանապարհին տեր է դառնում, դա ինքնիշխանության զիջում է, եթե մենք չենք վերահսկելու այն»,- ընդգծեց քաղաքագետը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ԱՊ