ՌԴ-ում Փաշինյանին դաժան պատժի մասին են զգուշացրել, բացառել են ԱՄՆ-ի ներկայությունը Սյունիքում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Փաշինյանի թեթև ձեռքով Ալիևը մեծ նվաճման է հասել. առանց փոխադարձության սկզբունքի Սյունիքի ճանապարհը դարձրել է վիճելի տարածք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ռուսաստան կատարած Փաշինյանի այցը քննարկելու ընթացքում Սուրենյանցը ընդգծեց, որ ՌԴ-ում զգուշացրել են Փաշինյանին դաժան պատժի մասին, տնտեսական խնդիրներ կունենա, չեն հանդուրժի ԵԱՏՄ-ում հայերի ներկայությունը․
«Ռուսաստանում զգուշացրել են, որ բացառում են Սյունիքում ԱՄՆ ներկայությունը։ Փաշինյանն ընտրություններից առաջ վախենում է ՌԴ-ի հետ լարվածության գնալ, բայց օրակարգից չի հանում ճանապարհի արտապատվիրակման հարցը։ Նկատելի է, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Միխայիլ Միշուստինը մտահոգիչ նոտաներով խոսեց հայ-ռուսական հարաբերությունների ստատուս քվոյի մասին»,- ընդգծեց քաղաքագետը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ