Փաշինյանը Եկեղեցու գույքը տալու է համայնքներին, հետո էլ մի թուրք կգնի ու կազինո կդարձնի․ Քերոբյան

02/08/2025 20:00 24-ի նախագիծ

Իշխանական գլուխները Ալիևի, էրդողանի ասածը թարգմանում, խոսում են։ Սյունիքի ճանապարհի հարցը ՀՀ-ից հող խլելու հերթական նախագիծն է, որևէ տնտեսական, քաղաքական հաշվարկ չի ներկայացվում, թե դա ինչ է տալու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։

«Հայաստանն արանքից ուզում են վերացնել, դա Մեծ Թուրանի ծրագիրն է։ Մեզ պետք է հանրային համախմբում, փուշ ունեցող ոզնի պետք է դառնանք, որ մեզ չճխլեն, իսկ հիմա հասարակությանը պառակտելու գործընթաց է գնում»,- հավելեց Քերոբյանը։

Ինչ վերաբերում է Եկեղեցու դեմ պայքարին, բանախոսի համոզմամբ, Փաշինյանը նպատակ ունի կազմաքանդել այն, որպես հայ ինքնության ամենամեծ կառույց։

«Կրոնական նոր շարժում է սկսում Փաշինյանը, նպատակը՝ կործանել հայկական ինքնությունը։ Իրեն Աստծո ընտրյալի տեղ է դրել, միջամտում է նրանց ներքին հարցերին, որի իրավունքը չունի։ Եկեղեցու գույքը տրվելու է համայնքներին, հետո թուրք գնորդ կհայտնվի, կազինո կդարձնի, Եկեղեցու դռները բացում է ոչնչացնելու համար»,- հավելեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ