Ադրբեջանը մասնատվելու է, Իրանը կոշտ միջոցների կդիմի, եթե Սյունիքի հարցում իրեն ու ՌԴ-ին չենթարկվեն

02/08/2025 22:15 24-ի նախագիծ

Խնդիր է դրված՝ Իրանը կտրել Ռուսաստանից, շրջափակում իրականացնել։12 օր տևած Իրանի դեմ պետական հեղաշրջման փորձն իր նպատակին չծառայեց՝ իշխանափոխություն չեղավ, հիմա ցամաքային ճանապարհով են ուզում հարցը լուծել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Իրանը կոշտ քայլերի կդիմի, եթե Սյունիքի ճանապարհի հարցում Ադրբեջանն ականջալուր չլինի։ Նախիջևանի և Ադրբեջանի սահմանին Իրանը զորատեսակներ է տեղափոխել, բանակային ստորաբաժանումները, երկու դիվիզիա զորավարժություն են իրականացնում։ Ադրբեջանը կմասնատվի, եթե Սյունիքի ճանապարհի հետ կապված արկածախնդրության գնա»,- հավելեց ռազմական փորձագետը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ԱՊ