ԶՊՄԿ-ի հերթական կրթական ֆինանսավորումը․ CaseKey 2025-ի շրջանակում ուսանողները կայցելեն կոմբինատ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
«CaseKey 2025» արդյունաբերական զրույցն այս անգամ համախմբեց Հայաստանյան մի շարք առաջատար բուհերի ուսանողներին և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խոսնակներին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ հանքարդյունաբերության տնտեսագիտության, կառավարման և կայունության վերաբերյալ քննարկումների շուրջ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ֆինանսավորում է բազմաթիվ կրթական ծրագրեր, նույնպես դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի գործընկերներից մեկը։
Մրցույթը միավորում է ուսանողներին՝ զարգացնելու բիզնես մտածողությունը, վերլուծական հմտությունները և թիմային աշխատանքը՝ լուծելով իրական կամ մոդելավորված բիզնես խնդիրներ։
Շուրջ երկու ժամ տևած քննարկման ընթացքում ուսանողները լսեցին հանքարդյունաբերության վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ, հղեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ