Վե՛ր ընկիր տեղդ, ա՛յ Նիկոլի ծառա, Խաչատուրյա՛ն, խաղալիք ես դարձել, պապանձվի՛ր, Սյունիքից մի՛ խոսիր

31/07/2025 22:15 24-ի նախագիծ

Սյունիքի ճանապարհի շուրջ քննարկումները կատարվում են գաղտնիքներով ու խորհրդավորությամբ։ Հասկանում ենք, որ հերթական կեղտոտության հետ գործ ունենք, ինքնախաբեություն է լավ բան սպասելը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Էրդողանը ակնարկեց, թե Նիկոլը ճկուն է դարձել, միջանցքի հարցում մեր խաղն է խաղում։ Եթե ճանապարհը արտապատվիրակում են՝ ի՞նչ պայմաններով է դա լինելու, քանի՞ տոկոսն է մեզ մնալու, այս հարցերը հստակ պատասխան պետք է ստանան»,- մեկնաբանեց Հայրիկյանը։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի այն հայտարարություններին, թե Սյունիքի այդ ճանապարհը շատ կարևոր է, դարպասներ են բացվում դեպի աշխարհ, Հայրիկյանը պատասխանեց․ «Խաչատուրյանին նշանակել են, որ Նիկոլին ծառայի, հոգևորականների կալանավորման ժամանակ լռեց, հիմա էլ պապանձվիր, վե՛ր ընկիր տեղդ, Սյունիքի ճանապարհից մի խոսիր»։

Հայրիկյանի համոզմամբ, հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է միավորվի իր առաջարկած ծրագրերի և Սահմանադրությունը փոխելու օրակարգի շուրջ, այլապես կպարտվեն։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ