Կաթողիկոսն ի՞նչ անի, կուսակցությո՞ւն բացի, ապաշնորհ ընդդիմությունը Եկեղեցուց է փրկություն մուրում

29/07/2025 20:30 24-ի նախագիծ

Ողջունելի է, երբ ապօրինի գույքը վերադարձվում է, բայց պետք է լինի դատարանի որոշում գույքի ապօրինի լինելու ծագման մասին։ Կարևոր է նաև, որ այդ ամենին չտրվի քաղաքական երանգ, ինչն անում է իշխանությունը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Գույքը վերադարձրեց, իսկ ո՞ւր է թալանի հետևանքը, դա ժողովրդի վրա ինչպե՞ս է ազդելու, փոքր բիզնեսի հարկերը նվազեցրեք։ Այս գործընթացն ամբողջական չի կազմակերպվում, Փաշինյանին միայն քարոզչությունն ու «լայքերն» են հետաքրքրում»,- հավելեց նա։
Անդրադառնալով Եկեղեցու դեմ տարվող արշավին՝ Առաքելյանը նշեց, որ գործընթացը նման է վատ ռեժիսորով սերիալի, քանի ամիս է՝ շարունակվում է, բայց տապալելու են այդ պրոցեսը։

«Եկեղեցին իշխանության դեմ նույն գործիքակազմով չպետք է պայքարի, քաղաքական դաշտը Եկեղեցուց աջակցություն է մուրում, եկեղեցականին է խնդրում, որ գա, փրկի։ Ի՞նչ պետք է անի Կաթողիկոսը, կուսակցությո՞ւն բացի քաղաքական ապաշնորհության պատճառով, Եկեղեցու և հայ ժողովրդի միջնորդը ընդդիմությունը չպետք է լինի, այլ՝ ժողովուրդը»,- ընդգծեց Առաքելյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ