Փաշինյանը պատանդ է պահում սրբազաններին, որ Կաթողիկոսին նրանցով ճնշի, Եկեղեցու դեմ ոչ ոք դուրս չի գա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Փաշինյանը պանթուրքիզմի գործիք է, մեզ սովորեցնում է Մեծ Թուրանի գաղափարին, ասում է՝ վաղը դառնալու ենք սպասարկող օբյեկտ՝ մեծ թեյարան, կարևորը լավ ապրելն ու թեյավճարն է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։
Խոսելով Եկեղեցու դեմ գործողություններից՝ Պողոսյանը նշեց, որ իր համոզմունքն է, որ իշխանությանը չի հաջողվելու մարդ հանել փողոց, բացի իր խմբակից, ոչ մեկ Եկեղեցու դեմ չի կանգնի․ «Փաշինյանը չի կարողանալու արշավ կազմակերպել, անգամ ուժայինները չեն կարող իր կողքը կանգնել։ Շունը՝ դունչը պահած, կաղկանձում է, նա այդ կարգավիճակում է, իսկ Կաթողիկոսն իր բարձրության վրա է։ Փաշինյանը պատանդ է վերցրել սրբազաններին, որ կարողանա Եկեղեցուն ճնշել, հերթական ապօրինի գործն է»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ